ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Սոյայի թանձրահյութ` ՁԻԱՀ-ի դեմ. ankakh.com
Սոյան կարող է փրկարար դեղամիջոց դառնալ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Նման եզրահանգման է եկել Միսսուրի նահանգի մոլեկուլյար կենսաբանության ու իմունոլոգիայի համալսարանի հետազոտական խումբը, որն աշխատում է պրոֆեսոր Ստեփան Սարաֆյանոսի ղեկավարությամբ:
Բժիշկների ուշադրությունը գրավել է EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001-ին էին հայտնաբերել սոյայի թանձրահյութ արտադրող ճապոնական Yamasa ընկերության մասնագետները: Պարզվում է, որ համն ընդգծելու համար կիրառվող այդ միացությունն իր հատկությամբ շատ նման է տենոֆովիր դեղամիջոցին, որը կիրառվում է ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընդ որում, այդ տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է, ինչից էլ օրգանիզմը հարմարվում է դրան: Իսկ EFdA-ի նկատմամբ հիվանդների մոտ հարմարվելու հավանականությունը նվազ է, քանի որ մոլեկուլը շատ ավելի արագ է սկսում գործել ու ավելի դանդաղ է քայքայվում, քան տենոֆովիրը:
Գիտնականներն արդեն փորձարկումներ են կատարել կապիկների վրա. «Այդ կապիկներն այնքան հիվադ էին, որ նախատեսվում էր շուտով քնեցնել նրանց: Սակայն, EFdA-ն ընդունելուց մեկ ամիս անց, նրանք իրենց գերազանց են զգում, իսկ ՁԻԱՀ-ի խտությունը նրանց օրգանիզմում նվազել է»: Ներկայում EFdA-ի արդյունավետությունը ստուգում է ամերիկյան Merck դեղագործական հսկան:
12.05.2014 Կարդացեք նաև
Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...
14.03.2018
Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...
19.10.2016
Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...
29.03.2016
Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...
26.08.2015
Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...
01.06.2015
Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...
08.05.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ